News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել այս տարվա օգոստոսին առողջարաններից մեկի իր աշխատասենյակում միմյանց միջև տեղի ուեցած սիրային զրուցի տեսագրությունը:

Տեսագրությունը ջնջելու կամ ամուսնուն չուղարկելու պայմանով Վարուժան Դ.-ն նրանից պահանջել է կամ 2 հազար դոլար տալ կամ իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Մերժում ստանալուց հետո Վարուժան Դ.-ն հարվածել է Ծովիկ Շ.-ին, ճանկռոտել ձեռքերն ու մարմնի տարբեր մասեր, ապա բռնել պարանոցից, ինչի հետևանքով, ըստ Ծավիկ Շ.-ի, իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Փաստի ատռթիվ տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վարուժան Դ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի առողջարանային կենտրոններից մեկում:

Տպել
Ամենաշատ