News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձեւերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։

Իշխանությունում հասկացել են, որ «սկանդալային ձերբակալությունների» շարքն այլեւս չի աշխատում եւ փորձում են հանրությանը նոր «տեսարաններ» մատուցել։ Սակայն փաստն այն է, որ բնապահպանները եւ ջերմուկցիները տրամադրված են բավականին վճռական եւ չեն պատրաստվում հետքայլ անել։

Ավելին, խոսակցություններ կան, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարը բոլոր նախապայմաններն ունի նոր «էլեկտրիկ Երեւան» դառնալու համար։ 

Առաջիկա օրերին սպասվում են ավելի զանգվածային ցույցեր, որոնց իրենց մասնակցությունը կբերեն նաեւ մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ շոուբիզնեսից։ Կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս մասին զեկուցվել է Փաշինյանին եւ նշվել, թե ինչ հնարավոր ռիսկեր կարող է դա ունենալ, այդ թվում՝ քաղաքական։

Պատահական չէ, որ նախօրեին տեղի ունեցած երթի ժամանակ ցուցարարները իրենց վանկարկումների մեջ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ