News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ իսրայելցիները մեզ լրտեսում են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով այն հրապարակումը, որ Իսրայելը Սպիտակ տան մոտ լրտեսական սարքավորումներ է տեղադրել: «Ես դժվարանում եմ դրան հավատալ»,- նշել է Թրամփը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես հերքել է այս տեղեկությունը՝ այն անվանելով «բացարձակ կեղծիք»: Նրա խոսքով՝ ինքն արգելել է ԱՄՆ-ի նկատմամբ լրտեսությունը, փոխանցում է AFP-ն:

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ իսրայելցիները Սպիտակ տան մոտ սարքավորումներ են տեղադրել, որոնք նմանակում են բջջային հեռախոսների աշտարակները՝ մոտակա զանգերը եւ տեքստային հաղորդագրությունները որսալու համար:

Ազգային անվտանգության մի քանի նախկին աշխատակիցներ պորտալին հայտնել են, որ ՀԴԲ եւ այլ հատուկ ծառայությունների անցկացրած սարքերի փորձաքննությունը դրանք կապել է իսրայելցի գործակալների հետ:

«Այս սարքավորումներն, ամենայն հավանականությամբ, նախատեսված էին նախագահ Դոնալդ Թրամփին լրտեսելու համար,- ասել է նախկին պաշտոնյաներից մեկը: Չնայած հայտնի չէ Իսրայելի ջանքերն արդյոք հաջողություն ունեցել են», նշված է Politico-ի հոդվածում:

Stingrays-ները պաշտոնապես հայտնի են որպես բջջային կապի բաժանորդների նույնականացման միջազագային սարքեր (IMSI), որոնք կարող են բջջային սարքերի կապը վերահսկել եւ հետեւել ցանցերի հետ դրանց փոխգործակցության դեպքում: Դրանք ոստիկանության կողմից ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում քրեական գործերի հետաքննությունների ժամանակ՝ որսալու համար բջջային հեռախոսով կասկածելի գործողությունները եւ առանց օրդերի դրանց օգտագործման պատճառով վեճերի թեմա են դառնում:

Երկու տարի առաջ Վաշինգտոնում հայտնաբերվել էին անհայտ քանակությամբ սարքավորումներ: Դրանց հայտնաբերումը ներառում էր «պոտենցիալ զգայուն օբյեկտների, ինչպիսին է Սպիտակ տունը, անմիջական մերձակայքում տեղադրությունը»: Սակայն դրանց տեղադրման պատասխանատուներն այդպես էլ չպարզվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել