News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 70-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Նախաքննության ընթացքում, ձեռք բերված տվյալների համաձայն  Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակիչը, 70-ամյա թոշակառու մորից, սեփական կարիքները հոգալու նպատակով, պահանջել է գումար, մերժվել և այդ հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, որի ընթացքում ծեծել է նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Հավաքի մասնակիցների կողմից ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ցուցարար անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում
Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ…
«Թողեք էդ տղուն, մի խփեք». ոստիկանները թեւերն ոլորելով տարան մի երիտասարդի
Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը, միջադեպ գրանցվեց...
Քիչ առաջ ձերբակալեցին Տաթեւիկ Վիրաբյանին. Արսեն Բաբայան
Ինքը տեղյակ էր, սպասում էր, պատրաստ էր...
Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ
Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ