News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ-ը կարող է խստացնել պատիժը կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար։ Ինչպես ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այս օրենսդրական փաթեթով մենք ցանկանում ենք խստացնել պատիժը կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, ընդհուպ մինչեւ քրեական հետապնդումը։

Նրա խոսքով՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեպքում, որոնք օգտագործվում են թե՛ տնային, թե՛ ծառայողական նպատակներով, ցուցադրման, մարզական եւ տարբեր զվարճալի միջոցառումների, գիտական եւ լաբորատոր հետազոտությունների նպատակներով, ինչպես նաեւ անօթեւան կենդանիների հանդեպ նման վերաբերմունքի դեպքում մեղավորը պատասխանատվություն կկրի։

«Դաժան վերաբերմունք ասելով մենք հասկանում ենք խեղդելը, կախելը, մասնատելը, ուժեղ հարվածներ հասցնելը, ձաղկելը, կրակելը, թունավորելը կամ դեղամիջոցներ ներարկելը, որոնք հանգեցնում են կենդանու ծանր կամ տառապալից մահվան, մաշկազերծ անելը, անդամահատելը կամ անատոմացնելը, ողջ կենդանուն այրելը, կենդանուն բարձրությունից կամ տրանսպորտային միջոցից գցելը, կենդանիների մասնակցությամբ մարտեր կազմակերպելը, անօթեւան կենդանիներ որսալն այնպես, որը հանգեցնում է կենդանիների առողջության վնասմանը կամ կյանքի ընդհատմանը, եւ այլն»,- պարզաբանել է Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ այս բոլոր դեպքերում մեղավորները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով կամ կենթարկվեն 1-3 ամիս ձերբակալության։ Միեւնույն ժամանակ, կենդանիների հանդեպ ծայրահեղ դաժան վերաբերմունքի դեպքում քաղաքացուն կարող են ազատազրկել մեկ տարով։ Իսկ եթե հանցագործությունը կատարվել է անչափահասների ներկայությամբ, անձանց խմբի կողմից՝ նախնական պայմանավորվածությամբ, առանձնակի դաժանությամբ, ավելի քան երկու կենդանու հանդեպ, մեղավորները կպատժվեն նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկ տուգանքով կամ 1-3 տարվա ազատազրկմամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ