News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Վրաերթի ենթարկված 6–ամյա Գրիգոր Ահարոնյանն այսօր՝ սեպտեմբերի 13–ին, դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ NEWS.am-ի հետ զրույցում երեխայի հայրը՝ Գեւորգ Ահարոնյանն ասաց, որ որդին խանութ գնալիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել։

«Դեպքը պատահել է օգոստոսի 27–ին, վրաերթ է եղել։ Երեխային հասցրել ենք Աշտարակի հիվանդանոց, որտեղից տեղափոխել ենք այստեղ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Խանութ գնալուց է եղել երեխան, չնկատելով՝ մեքենան, մեքենայի վարորդն էլ չնկատելով երեխային դեպքը տեղի է ունեցել։ Վարորդը փախուստի չի դիմել, հենց իր մեքենայով էլ երեխային հասցրել ենք Աշտարակի հիվանդանոց, մինչեւ վերջ մեր կողքին կանգնած է եղել։ Դեպքի հաջորդ օրը երեխան աչքերը բացել է, եւ մենք եւ բժիշկները զարմացել էինք, որ այդքան շուտ դրական փոփոխություն եղավ»,– ասաց երեխայի հայրը։

Նրա խոսքով՝ Գրիգորն այս տարի առաջին դասարան պետք է գնար. «Շատ ժիր երեխա է, պատրաստվում էինք սեպտեմբերի մեկին դպրոց գնալ։ Ամբողջ օրը դպրոցական պայուսակն ուսին ման էր գալիս, սպասում էր, թե երբ է գալու ամսի մեկը՝ գնա դպրոց։ Գրիգորը զբաղվել է սպորտով, մասնակցել է տարբեր մրցումների եւ հաղթող է ճանաչվել 1–ին, 2–րդ տեղերով»։

Դուրս գրվելուց առաջ եւս մեկ անգամ երեխային հանդիպեց «Սուրբ Աստվածամայր» բկ–ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, նրա խոսքով՝ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում նման դեպքի ու արդյունքը ոգեւորող է. «Վրաերթից հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է մեզ մետ Աշտարակի հիվանդանոցից։ Անմիջապես ախտորոշվել է, որ տրավմայի հետեւանքով ունենք ինտենսիվ ներքին արյունահոսություն, թե կրծքավանդակի եւ թե որովայնի խոռոչում, որը պայմանավորված էր, որ ունեինք լյարդի մեծ վնասում, եւ երիկամի եւ ստոծանու վնասում։ Երեխան անմիջապես կյանքի ցուցումներով վիրահատվել է։ Շատ ծանր հարված է ստացել երեխան. մենք շատ ոգեւորված ենք, ապշած ենք, որ հաջողվեց նմանատիպ զուգակցված տրավմայով՝ արյունահոսության պարագայում, երեխային փրկել»։

Դալլաքյանը նաեւ նկատեց, որ վերջին ժամնակահատվածում շատացել են վրաեթերի թիվը եւ պետք է լուրջ քայլեր արվեն, որպեսզի նման դեպքրը չկրկնվեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում «ՎԱԶ 2114»-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել է
Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ԿԽՄԿ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետեւանքով օգնության կարիք ունեցող հարյուրավոր տուժածների մասին
ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերի խոսքով՝  հարյուրավոր մարդիկ այժմ տառապում են ․․․
Կոռնիձորով Հայաստան են տեղափոխվել բենզալցակայանի պայթյունից զոհվածների աճյուններ. Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ մի քանի ժամ առաջ ուղղաթիռով…
«Ստեղծել դաշտային ճամբարներ». ՀՀ առողջապահության նախարարության մոտ սպիտակ խալաթներով ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան…
Կարմիր բերետավորներն Ամերիկյան համալսարանից բերման են ենթարկել 8 ուսանողների
Մեծ թվով կարմիր բերետավոր ոստիկաններ Ամերիկյան համալսարանի շենքից…
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու...
Ամենաշատ