News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ռուսական կայսերական պալատի մոտ 300 թանկարժեք զարդեր ներկայացվել են ցուցահանդեսում, որը շաբաթ օրը բացվել է Ամսթելի Էրմիտաժում։ Հարյուրավոր կտավներով, աքսեսուարներով, հագուստներով  ուղեկցվող զարդերը թույլ են տալիս դառնալ Սանկտ Պետերբուրգի XVIII-XIX դարերի բարձր հասարակության արտասովոր կյանքի ցուցադրության դիտողները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այս ցուցահանդեսը քննարկվել է բավական երկար,- նշել է ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում պետական Էրմիտաժի փոխտնօրեն Գեորգի Վիլինբախովը։- Առաջին գաղափարն այն էր, որպեսզի ցույց տանք Էրմիտաժի թանկարժեք իրերը։ Բայց մեզ թվաց, թե մի փոքր ձանձրալի կլինի, եթե միայն թանկարժեք իրերը ցույց տանք՝ առանց որեւէ համատեքստի։ Հետո կառուցեցինք այն հայեցակարգը, որն էլ ներկայացրել ենք այս ցուցահանդեսում, երբ մենք ցուցադրում ենք ոչ միայն թանկարժեք իրերը, այլեւ դրանց կիրառությունը։ Այստեղ շատ կոստյումներ կան, աքսեսուարներ եւ, իհարկե, այս ամենին օգնում են նաեւ կայսերական ընտանիքի անդամների դիմանկարները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են օգտագործվել այդ թանկարժեք իրերը կյանքում»։

2019-ին նշվում է Էրմիտաժի ամստերդամյան մասնաճյուղի բացման 10-ամյակը։ Այս ցուցահանդեսը՝ «Թանկարժեք իրեր. ռուսական պալատի փայլը» անունով, երկրորդն է, իսկ դրան նախորդել է «Գանձարան» ցուցադրությունը, որը թույլ էր տալիս այցելուներին նոր դիտանկյունով նայել տարբեր դարաշրջանների արվեստի գլուխգործոցներին, ինչպես նաեւ պատկերացում կազմել հենց պետական Էրմիտաժի, նրա հարուստ հավաքածուների եւ բազմաթիվ բաժինների մասին։

Ցուցադրությունն աշխատանքը կավարտի 2020 թվականի մարտի 15-ին, դրանից հետո Սանկտ Պետերբուրգից Ամստերդամ կբերվի միջնադարյան արվեստի հավաքածուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ