News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազատության հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները ներկայացրեցին իրենց պահանջները:

Այդ պահանջները հետեւյալն են.

«1․ Անմիջապես փոխել Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որն ինքնին կեղծ է և ոչ ամբողջական։

2․ Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումն ու համեմատումը այն անհատների խմբի պահանջի հետ, ովքեր անմիջական շահառու են, և հանքի բացումը բխում է ուղիղ իրենց ֆինանսական շահերից:

3. Ուժը կորցրած ճանաչել «Լիդիան» ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական պետական եզրակացությունը` հենվելով արդեն իսկ բացահայտված թերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ իրենց փաստաթղթերում անտեսված են եղել բնապահպանական բազմաթիվ գործոններ։

4․ Ուսումնասիրել նախորդ իշխանության օրոք տրված կասկածելի թույլտվության մանրամասները, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը։

5․ Պահանջել «Լիդիան» ընկերությունից՝ դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանը արդեն հասցված վնասները։

«Լիդիան» ընկերության գործունեությունը Հայաստանում ապօրինի է, քանի որ՝

ա․ պատշաճ կերպով չի ապահովվել հասարակության մասնակցությունը կարևորագույն այս որոշման ընդունման գործընթացին, ինչը թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային կոնվենցիայի խախտում է,

բ․ խախտված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի սկզբունքները,

գ․ խախտվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի, «Բուսական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների դրույթները:

Հաշվի առնելով վերը նշվածը և բազմաթիվ այլ հանգամանքներ, հայտարարում ենք հետևյալը՝

Թվարկված պահանջների իրականացման համար մենք ակնկալում ենք կառավարության արձագանքը խելամիտ ժամկետում։ Ջերմուկի մեր հայրենակիցները հայտարարել են, որ սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ, դասադուլներ և բողոքի խաղաղ այլ ակցիաներ են իրականացնելու։

Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել այս խնդիրը և դրանով իսկ կանխել թե՛ Ջերմուկում, թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի այլ հատվածներում սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները։

Իշխանությունը պատկանում է ժողովրդի՛ն, և մենք ամեն վայրկյան պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը, մեր վճռակամությունը հանուն Հզոր Հայաստանի։

Եկեք հեռատես լինենք, և երկիրը չտանենք նոր ցնցումների, միևնույն է Ամուլսարում հանք ոչ մի պարագայում չի՛ բացվելու»,-սաց նախաձեռնության անդամներից մեկը:

Նախաձեռնության անդամները ողջունեցին Ջերմուկում պահպանություն իրականացնող ակտիվիստներին` Ամուլսարի պահապաններին:

Ազատության հրապարակում ակցիան շարունակվում է ազգագրական երգ ու պարով:

Նշենք, որ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը այսօր մեծ քայլերթ էր  կազմակերպել Երեւանում 3 ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա. «Լիդիան»
«Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից...
Նազելի Վարդանյանը,Լիդիանի մասին տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. Մելքումյան
Պարզապես տարակուսանք է առաջացնում, որ տիկին Վարդանյանը ունենալով բազմամյա մասնագիտական փորձ, պատշաճ կերպով չի գնահատել և վերլուծել հանրության համար...
ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի, իսկ ինչի ՞ վրա են ուրախացել ապօրինություն իրականացնողները. «Լիդիան»
ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տևական ապօրինության արդյունքում, և այս առիթով անհասկանալի է այս լուրը...
Նիկոլը Ամուլսարի համար պայքարում էր, հիմա զորք են հանում ջերմուկցիների դեմ․ Իսրայել Հակոբկոխյան
Հացադուլի բուն նպատակն է, որ իմ ազգով մտահոգված մարդիկ հավաքվեն կլոր սեղանի շուրջ․․․
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում. Civilnet.am
ՎԶԵԲ-ը 2009-ից Ամուլսարում ֆինանսավորել է երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման և տեխնիկատնտեսական…
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը
Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուր մարմնի լիազորությունների շրջանակում քննարկել ենք Ամուլսարի շուրջ…