News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հինչինական հեքիաթում հայտնվելու համար անհրաժեշտ է այցելել հնագույն Սիան քաղաքը, որը, ի դեպ, մեր Գյումրիի քույր քաղաքն է: Դուրս գալով Պեկին-Սիան արագընթաց գնացքից, որը մայրաքաղաքից 4 ժամում հասնում է Շենսի նահանգի գլխավոր քաղաք, նախքան իրերը հյուրանոց տանելը դուք պետք է մոտենաք քաղաքային պատին:

Կա Չինական Մեծ պատը, սակայն կա նաեւ ոչ պակաս հնագույն քաղաքի՝ Սիանի պատը, որը համարվում է չինական մշակույթի եւ պատմության հոգեւոր օրրանը, ինչպես նաեւ Մեծ Մետաքսե ճանապարհի սկիզբը, որը բոլոր քարավանների մեկնարկային կետն էր:

Քաղաքային պատը կառուցվել է 1374-1379թթ. եւ ունի ուղղանկյան ձեւ, իսկ հենց պատի ֆոնին երիտասարդները սովորաբար կազմակերպում են իրենց հարսանեկան ֆոտոսեսիաներն ազգային հանդերձանքով:

Հատկանշական է, որ հնում այդ առեւտրային քաղաքը բաժանված էր արեւելյան եւ արեւմտյան մասերի: Արեւմտյան հատվածում բնակվում էին օտարերկրյա առեւտրականները, իսկ արեւելյանում՝ տեղացիները:

Այդ հնագույն քաղաքը գոյություն ունի ավելի քան 3100 տարի, 13 տարբեր դինաստիաների կայսրերը կառավարել են Չինաստանը հենց այդտեղից:

Չժոու, Ցին, Հան, Սույ եւ Թան դինաստիաների ղեկավարները քաղաքը դարձրել էին որպես իրենց մայրաքաղաք եւ հենց այդտեղ 1180 տարվա ընթացքում որոշումներ էին կայացրել իրենց ենթակաների ճակատագրերի ու երկրի ապագային վերաբերող հարցերի շուրջ: Նախկինում Սիանն ուներ այլ անուն՝ Չան Ան՝ «երկարատեւ խաղաղություն»:

Շենսի նահանգը ծաղկունք էր ապրել Հանի (մ.թ.ա. 206-մ.թ.220) եւ Թանի (618-907) կառավարման շրջանում: Թանի դինաստիայի կառավարման ժամանակ Չինաստանն ապրել է բուռն տնտեսական աճ, արվեստն ու բուդիզմն ունեցել են հսկայական ազդեցություն հասարակության վրա հենց այդ փուլում:

Նահանգի տարածքում գտնվում է կայսրերի 72 դամբարանատեղի, որոնցից Սիանի մոտակայքում գտնվում է Չինաստանի առաջին կայսր Ցին Շիհուանդիի գերեզմանը:

Չինաստանի առաջին կայսեր դամբարանատեղին հսկայական չափսերի է, այժմ դա զբոսաշրջիկներին ամենաշատ հետաքրքրող վայրերից է: Նրանք ժամանում են այդտեղ ամբողջ աշխարհից հանրահայտ թրծակավ բանակը տեսնելու համար, որը հայտնաբերվել էր քաղաքի արեւելյան արվարձաններից մեկում գտնվող դամբարանատեղիում:

Կայսրն անգամ հետմահու շրջապատել էր իրեն բանակով, որը կոչված էր պաշտպանել նրան նաեւ մահից հետո: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր ավելի քան  տասը հազար զինվորից բաղկացած հետեւակազոր, որոնցից մի քանի հարյուրը գտնվում են մեծ չափսի հանգարներում:

Համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում եւ համարվում է մարդկության պատմության մեջ խոշորագույն կայսերական դամբարանատեղիներից մեկը:

Երկու ֆուտբոլի դաշտի մեծությամբ գոտում գտվում է նետաձիգների եւ ռազմական կառքերի բանակը: Նրանք կանգնած են մարտական շարքում ստորգետնյա դամբարանատեղիներում, ընդ որում՝ յուրաքանչյուր թրծակավ մարտիկի դեմքի արտահայտությունը տարբերվում է մյուսներից:

Տպավորիչ է նաեւ փաստը, որ համալիրի տարածքում վերականգնողական աշխատանքները դեռեւս ավարտին չեն հասցվել, եւ առաջիկա տարիներին մենք կիմանանք, թե էլ ինչ գաղտնիքներ ունի այդ հողը:

Ամեն տարի սեպտեմբերին Սիանում անցկացվում է «Մետաքսե ուղի» փառատոնը, փողոցներում կազմակերպվում են համերգներ եւ բազում այլ միջոցառումներ, կանգնեցված է նաեւ բուդիստ կուսակրոն Սյուանցզանի արձանը, որը մեկնել էր Հնդկաստան գիտելիք ստանալու համար: 17 տարվա ընթացքում Սյուանցզանը ճանապարհորդել է, ապրել եւ հավաքել բուդիզմի մասին պատմվածքներ Հնդկաստանում:

Վերադառնալով՝ նա հիմնել է սանսկրիտից չինարեն տեքստերը թարգմանելու դպրոց: Նրա արկածների մասին գրվել է հանրահայտ չինական դասական վեպ՝ «Ճամփորդություն դեպի Արեւմուտք» անունով:

Փառատոնի ժամանակ կարելի է տեսնել համերգներ, ջահերով ելույթներ, թմբուկներով ելույթներ, ավանդական մշակութային ցուցահանդեսներ, կյանքի տեղական խորհրդանիշը՝ նուռը, ինչպես նաեւ հացի տեսականին եւ այսպիսի շապիկ:

Դեռ ավելին, ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել Ջրաշուշանների այգին այցելելու հնարավորությունը: Մեր օրերում գոյություն ունեցող Ջրաշուշանների այգին վերակառուցված է հնագուն նույնանուն այգու ավերակների վրա: Այդտեղ բնության գեղեցկությունն ու պատմական էքսպոզիցիաները հաճախ կիրառվում են որպես բազմաթիվ չինական ֆիլմերի դեկորացիաներ. դրանք կիրառվում են հատկապես այն ֆիլմերում, որոնք նկարագրում են Թանի դարաշրջանի իրադարձությունները:

Մուտքի մոտ ձեզ կարող են դիմավորել նաեւ այսպես:

Առավոտյան ջրվեժի կամ հիմնական աշտարակի ֆոնին մարդիկ զբաղվում են թայ ցզի ցյուանով: Եւ քանի որ չինացիները բարեսիրտ ժողովուրդ են, ապա հաճույքով համաձայնվում են նկարվել ձեզ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուրանոց էինք ամրագրել, ծախսեր էինք արել, լրիվ ընկավ ջուրը. Երեւան-Շարմ էլ Շեյխ թռիչքը հետաձգվել է
Ասում են՝ տեխնիկական խնդիր է, ինչո՞ւ եք խնդիր դարձնում…
«Երազանքի թափուր տեղեր» ճանապարհորդությունների սիրահարների համար
Առաջարկվում են «երազանքների թափուր տեղեր»...
Նշվել են աշնանային ճանապարհորդությունների համար ԱՊՀ ամենահանրահայտ քաղաքները. դրանց թվում է Երեւանը
Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում աշնանային ճանապարհորդությունների համար ԱՊՀ ամենագրավիչ քաղաքաներն են Մինսկը, Նուր Սուլթանը եւ Երեւանը…
Այս տարի նախատեսվում է, որ Հայաստան այցելող չինացիների թիվը կգերազանցի 10 հազարը. դեսպան
Դեսպանը կարեւորեց նաեւ համագործակցությունը հումանիտար, կրթական ու մշակութային ոլորտներում...
Այսօր զբոսաշրջության համաշխարհային օրն է
Օրվա նպատակն է զբոսաշրջության քարոզչությունը...
Աշխարհի ամենահին Thomas Cook տուրիստական ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին
Thomas Cook-ի սնանկացման պատճառով աշխատանքը կկորցնի մոտ 20 հազար մարդ աշխարհի 16 երկրներում...
Ֆոտոռեպորտաժներ