News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սաուդյան Saudi Aramco նավթային ընկերության ձեռնարկությունների վրա հարձակումը ահաբեկչական գրոհ է։ Այս մասին հայտարարել է Էր Ռիադի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Տուրկի ալ Մալիկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ալ Մալիկին հայտարարել է, թե նախնական տվյալները «թույլ են տալիս ենթադրել, որ նավթային ընկերության օբյեկտների վրա գրոհները իրականացվել են Իրանում արտադրված զենքի գործածությամբ»։ Նա նաեւ նշել է, որ կոալիցիայի հետաքննության համաձայն, «ագրեսիան իրականացվել է ոչ Եմենի տարածքից», ինչպես այդ մասին հայտարարել էին եմենյան խռովարարական «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները։

Ալ Մալիկին նա եւ ասել է, թե չնայած առկա սպառնալիքներին, «կոալիցիան ի վիճակի է ապահովել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող կենսական կարեւորություն ունեցող օբյեկտների լիակատար պաշտպանությունը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը երկրի արեւելյան Saudi Aramco ընկերությունները գրոհի են ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրա պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար-խուսիտները։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի ամենախոշոր նավթավերամշակող համալիրը՝ Աբկաիկ քաղաքի մոտ, որտեղ ապրում են շատ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ Խուրայսի շրջանում նավթավերամշակման գործարանը, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքավայրը։ Գրոհներից հետո, այդ վայրերում ուժեղ հրդեհներ են բռնկվել։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ կրակը մեկուսացվել է։

ԱՄՆ-ը հարձակումների համար մեղադրել է Իրանին։ Թեհրանը համարում է, որ ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ