News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Չինական մասնավոր բիզնեսը իշխանությունների աջակցությամբ մտադիր է մոտ ապագայում պանդաների կլոնավորման հավակնոտ ծրագիր իրականացնել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Sinogene գենային ինժեներիայի չինական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վան Ինինը։

Բնականաբար, նման ծրագրի իրականացման համար մեզ անհրաժեշտ է կառավարության թույլտվությունը։ Փոխտնօրենի խոսքերով, Sinogene-ը նաեւ հույսեր է կապում Պեկինի գազանանոցի հետ ունեցած կապերի հետ։ «Դա Չինաստանում հազվագյուտ կենդանիների  բազմացման, պաշտպանության եւ ցուցադրման խոշորագույն կենտրոնն է։ Այդ պատճառով մենք ծրագրում ենք ապագայում համագործակցել նրանց հետ»,- ընդգծել է Ինինը։

«Հիմա ես ձեզ չեմ կարող ստույգ ասել, թե երբ մենք կկարողանանք լույս աշխարհ բերել կլոնավորված պանդայի։ Առայժմ մենք աշխատում ենք շների եւ կատուների ստեղծման վրա՝ կլոնավորված պտղին կրելու համար օգտագործելով համապատասխան կենդանու արգանդը։ Սակայն պանդաները վերարտադրվելու չափազանց ցածր ունակություն ունեն, որի պատճառով դրանց կլոնավորման տեսական դրույթների եւ այլ կենդանու արգանդի օգտագործմամբ կլոնավորման հնարավորությունների հարցերով Չինաստանում խոշորագույն մասնագետ Չեն Դայուանը առաջարկում է պանդաներին կլոնավորել այլ կենդանիների, օրինակ գորշ արջի էգի օգնությամբ»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ