News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Էդվարդ Սնոուդենի դեմ՝ կապված նրա նոր գրքի հրատարակման հետ, հայտնում է AFP-ը։

Հայցում Սնոուդենին մեղադրում են չհրապարակման համաձայնագիրը խախտելու մեջ, որը նա ստորագրել է ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի հետ։ Հայցում ասվում է, որ Սնոուդենը լույս է ընծայել իր «Անընդհատ ձայնագրություն» գիրքը՝ նախապես չներկայացնելով այն հատուկ ծառայություններին։ Գիրքը վաճառքի է հանվել երեքշաբթի օրը։

Նախարարությունը հայտարարել է, որ ինքը չի փորձում արգելափակել հրատարակումը, սակայն ձգտում է լրտեսության մեջ մեղադրվող Սնոուդենի համար արգելափակել գրքից ստանալիք եկամուտը։

«Մենք թույլ չենք տա առանձին անձանց հարստանալ Միացյալ Նահանգների հաշվին՝ առանց պահպանելու հրատարակումից առաջ ներկայացնելու իրենց պարտավորությունները»,- ասել է գլխավոր դատախազի օգնական Ջոդի Հանթը։

Հայցն ուղղված է նրան, որ Սնոուդենը որեւէ դարամական եկամուտ չստանա։

Էդվարդ Սնոուդենն ապրում է Ռուսաստանում այն ժամանակվանից, երբ 2013թ․ մամուլին փոխանցվեցին հազարավոր գաղտնի փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս ԱՄՆ կառավարության կողմից վերահսկման մասշտաբները սեպտեմբերի 11-ից հետո։

Միացյալ Նահանգները Սնոուդենին մեղադրում են ազգային անվտանգությանը հասցրած սպառնալիքի մեջ եւ առաջ են քաշում լրտեսության մասին օրենքին համապատասխան մեղադրանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ