News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ԵԽ աջակցությամբ իրականացվող «Վերջ տալ համացանցում երեխաների սեռական շահագործմանը եւ բռնությանը» ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Վարչապետի աշխատակազմի, Արդարադատության նախարարության ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:

Միջոցառման բացմանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի անունից ողջույնի խոսք է հղել փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը: Կարեւորելով ծրագրի իրականացումն այս փուլում՝ Քրմոյանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է Կառավարության գերակայություններից եւ այդ ճանապարհին որպես հիմնական մարտահրավեր նախանշել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն իր բոլոր դրսեւորումներով:

Փոխնախարար Գրիգորյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծել է, որ երեխաներին սեռական շահագործումից եւ բռնությունից պաշտպանելուն ուղղված այս ծրագրով առաջադրվող նպատակն առավել կարեւոր ու կենտրանական տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրակարգում եւ այս ծրագրով նախանշվող գործողություններն ամբողջությամբ ներառվելու են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ:

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաեւ, որ ծրագրի մեկնարկը համահունչ է Կառավարության կողմից հանրահռչակած՝ բռնությունից ազատ հասարակություն կառուցելու հիմնական նպատակին, որն իր գործնական արտացոլումն է գտել թե Կառավարության ծրագրում եւ թե Եվրոպայի խորհրդի հետ եռամյա համագործակցության գործողությունների ծրագրում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը նշել է իրավական փաստաթղթերի մշակմանը զուգահեռ նաեւ կրթության եւ իրազեկվածության կարեւորությունն ուղղված բռնության կանխարգելմանը, ինչպես նաեւ ընդգծել միջգերատեսչական համագործակցության համատեքստում բազմաշահառու հարթակի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ