News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը լիովին պատրաստ է ցանկացած հնարավոր ագրեսիային եւ չարամիտ գործողություններին կոշտ դիմակայելուն: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, փոխանցում է Mehr-ը: 

Նրա խոսքով՝ Իրանի ռազմավարական քաղաքականությունն է լարվածության նվազեցումը եւ ցանկացած կոնֆլիկտի կանխարգելումը, ինչպես նաեւ բանակցությունների ճանապարհով տարածաշրջանային ճգնաժամի կարգավորումը, «համապատասխանաբար՝ մենք լիովին պատրաստ ենք վճռական պատասխան տալու մեր դեմ ցանկացած հնարավոր ագրեսիային»:

Խոսելով Եմենում իրադարձությունների մասին՝ Շամհանին նշել է, որ «եմենյան ճգնաժամը ավելի քան 50 ամիս ձգվեց Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակումների պատճառով, եւ այն այլ լուծում չունի, բացի բանակցությունների անցկացումը՝ առանց որեւէ երկրորդական կողմի միջամտության»:

Նա ընդգծել է, որ եմենցիներն իրավունք ունեն պաշտպանվելու դաժան հաշվեհարդարից եւ իր երկրի վրա արտասահմանցիների հարձակումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ