News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրեքզիթի դեպքում Շոտլանդիան մտադիր է մնալ Եվրամիության կազմում: Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստերջենը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան չի լիքի ԵՄ-ը: Իսկ եթե դա տեղի ունենա, Ստերջենի խոսքով, Շոտլանդիան հնարավորություն կունենա դառնալ ԵՄ անդամ անկախ երկիր, հաղորդում է DW-ը:

Ստերջենը կարծիք է հայտնել, որ ռիսկը բավականին մեծ է, որ Մեծ Բրիտանիան առանց համաձայնագրի դուրս կգա ԵՄ կազմից: «Մենք կշարունակենք կոշտ բրեքզիթի դեմ պայքարը, անհրաժեշտ է հասնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման ժամկետի երկարաձգմանը»,- շարունակել է քաղաքական գործիչը:  

Նա նաեւ կողմ է արտահայտվել արդեն 2020 թվականին Շոտլանդիայում կրկնակի հանրաքվե անցկացնելուն: Քաղաքական գործիչը նշել է, որ դա ժողովրդավարական որոշում կլիներ, քանի որ հաշվի առնելով փոփոխված հանգամանքները՝ հանրաքվեն կարող է այլ ելք ունենալ: 

2014-ին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 55 տոկոսը դեմ է քվեարկել Մեծ Բրիտանիայից անկախացմանը: 2016-ի ամռանը բրեքզիթի հարցով հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակիչների 62 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ում անդամակցությանը: 2017-ի մարտին Շոտլանդայի խորհրդարանն աջակցել է անկախության մասին նոր հանրաքվեի անցկացումը, սակայն ավելի ուշ Ստերջենը հրաժարվել է դրանից՝ հայտարարելով, որ նախ պետք է հասկանա՝ ինչ պայմաններում է ընթանալու բրեքզիթը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ