News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ընթացքում միջազգային կոալիցիա ստեղծել՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու նպատակով, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը մասնակցության առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ունեցած աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տվյալներով՝ Թրամփը դեմ է ԱՄՆ ռազմական ուժի ուղղակի կիրառմանը Թեհրանի դեմ եւ նախընտրում է դրա փոխարեն աջակցել Սաուդյան Արաբիային, եթե վերջինը որոշի որեւէ գործողություն իրականացնել Իրանի դեմ։ Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ թերահավատորեն են ընկալում ամերիկյան հետախուզության տվյալները, որոնք վկայակոչել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ԻԻՀ իշխանություններին մեղադրելով գրոհներին հանցակցության մեջ։

Համաձայն հրապարակման՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի գործողությունների  առավել նախընտրելի տարբերակը հաջորդ շաբաթ Նյու Յորքում «ՄԱԿ-ի միջոցով լայն միջազգային պատասխանի համակարգումն է մնում»։ Ինչպես ավելացնում են թերթի աղբյուրները, այս ճանապարհը մասամբ պայմանավորված է նաեւ ամերիկյան տնտեսության վիճակով, որը կարող է ազդել Թրամփի վերընտրման հնարավորությունների վրա 2020 թվականին։ Միացյալ Նահանգները ներկա պահին կարող է լիովին ապահովել էներգակիրների իր պահանջմունքներն ի հաշիվ սեփական ռեսուրսների։ Բայց նավթի գների բարձրացումը Սաուդյան Արաբիայում գրոհներից հետո ռազմական հակամարտության դեպքում կվերածվի միտման, բացասաբար կազդի համաշխարհային եւ ամերիկյան տնտեսության վրա, գրում է թերթը։

Թրամփը,  չորեքշաբթի Սան Դիեգոյում շփվելով լրագրողների հետ, ասել է, որ ԱՄՆ-ը չի խոսում Իրանի հետ պատերազմի մասին։ Նա միեւնույն ժամանակ խոստացել է, որ Միացյալ Նահանգները «շատ զգալի» պատժամիջոցներ կմտցնի Թեհրանի հանդեպ հաջորդ 48 ժամվա ընթացքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
Ամենաշատ