News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ավելի լավ հասկանալ, թե Թուրքիան ինչու է գնել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը եւ Անկարայի դեմ պատժամիջոցներ չպետք է սահմանի, ասել է բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկը, փոխանցում է Reuters-ը:

«Ես ակնկալում եմ, որ դրանք (պատժամիջոցները) չեն իրականացվի,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Թրամփն սկսել է ավելի շատ համաձայնվել Անկարայի դիրքորոշմանը: - Նա հասկացել է այն ամբողջ պատմությունը, թե ինչպես ենք ձեռք բերել Ս-400-ը»:

Թուրքիան եւ ԱՄՆ-ն արդեն մի քանի ամիս վիճում են Ս-400-ները գնելու Անկարայի որոշման պատճառով, որոնք, ինչպես Վաշինգտոնն է հայտարարում, ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի հետ անհամատեղելի են եւ կարող են սպառնալիքի տակ դնել Թուրքիա ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը, որոնց արտադրմանն օգնում էր:

Թուրքիան հայտարարում է, որ Սիրիայի կողմից բազմաթիվ մարտահրավերների է բախվում եւ շտապ համընդգրկուն պաշտպանական համակարգի կարիք ունի:

ԱՄՆ-ն Անկարային F-35-ի ծրագրից հանել էր ռուսական ՀՀՊ համակարգեր գնելու պատճառով, բայց մինչեւ հիմա պատժամիջոցներ չի սահմանել, չնայած մի քանի ամիս սպառնում էր դա անել:

Ռուսաստանը Թուրքիա Ս-400 համակարգերի մատակարարումները սկսել է հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ