News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացահայտում նոր սպառազինության մատակարարումների մասին գաղտնիքները:

Սեպտեմբերի 20-ին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով սպառազինության տեխնիկական որակներով «Իսկանդերին» գերազանցող հնարավոր մատակարարումների հարցը՝ նախարարը նշեց, որ հենց այն հայտնվի, այդ մասին կհաղորդվի:

Ի պատասխան այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք փոխվել Հայաստանի համար սպառազինության գլխավոր մատակարար Ռուսաստանը՝ նախարարը ոչինչ չբացառեց, քանի որ, ինչպես նա բազմիցս հայտարարել է, հիմա Հայաստանի ԶՈՒ կարիքների համար գնվում է լավագույն սպառազինությունը եւ մատչելի գներով, կարեւոր չէ, թե այն որ երկրից է ձեռք բերվում: «Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ տարբեր երկրներ ունեն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների իրենց ներքին սահմանափակումները»,- հիշեցրեց նախարարը:

Խոսելով «Սու 30»-ի մատակարարումների մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջարկեց սպասել մինչեւ տարեվերջ - 2020-ի սկիզբ: Հիմա մեր փորձագետներն աշխատում են: Կան պայմանագրային պարտավորություններ»,- արձանագրեց Դավիթ Տոնոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ