News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է ավիահենին, որը որոնվում էր 1985թ․ ինքնաթիռ գրավելու համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Էգեյան ծովի հարավային մասի ոստիկանական վարչությանը։

Միկոնոսում սեպտեմբերի 19-ին Գերմանիայի իշխանությունների օրդերով կալանավորվել է 65-ամյա օտարերկրացի, որը մեղադրվում է ահաբեկչության, մասնավորապես՝ 1985-1987թթ․ կատարած ավիահենության մեջ։

Ահաբեկիչները 1985թ․ հունիսի 14-ին գրավել էին Trans World Airlines ընկերության Boeing 727 ինքնաթիռը, որը Աթենքից Հռոմ չվերթ էր իրականացնում։ Նրանք օդաչուներին ստիպել էին Բեյրութ թռչել։ Ահաբեկիչները պահանջել էին իսրայելական եւ հարավլիբանանյան բանտերից ազատել մի քանի հարյուր կալանավորների։ Անձնակազմի 8 անդամները եւ 145 ուղեւորները 17 օր պատանդ էին պահվել։ Ահաբեկչության ժամանակ ամերիկացի ծովային-հետեւակային էր սպանվել։

Պատանդների թվում էր եղել նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Դեմիս Ռուսոսը։

«Պրոտո թեմա» թերթը հայտնում է, որ կալանավորվածը լիբանանցի է, նա 34 տարի միջազգային հետախուզման մեջ է եղել՝ «Հըզբոլլահ»-ին անդամակցելու, TWA-ի ինքնաթիռը գրավելու, ամերիկացի սպայի սպանության համար։ Ծովային-հետեւակայինին Բեյրութի օդանավակայանում սպանել եւ նետել էին թռիչքուղու վրա։

«Լիբանանցին եղել է զբոսաշրջային նավի վրա, որը արդեն այցելել էր Ռոդոս ու Սանտորինի, եւ Միկոնոսը վերջին կանգառն էր Թուրքիա վերադարձից առաջ։ Անձնագիրը ստուգելիս համակարգը ազդանշան է տվել, եւ հենց որ պարզվել է, որ տղամարդը ներառված է Ինտերպոլի «կարմիր ցուցակում», ոստիկանները նրան ձեռնաշղթաներ են հագցրել եւ տարել են Սիրոս կղզու դատարան, որտեղ նրան «Կորիդալլոս» բանտում կալանավորելու որոշում է կայացվել։ Ըստ տեղեկատվության, նա հերքում է, որ ահաբեկչական կազմակերպության անդամ է, եւ պնդում է, որ ուղղակի նույն ազգանունն ունի»,- գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ