News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի կառավարությունը կներդնի 101 միլիոն ԱՄՆ դոլար (150 միլիոն ավստրալական դոլար) NASA-ի ծրագրերում Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ավստրալիայի արդյունաբերության, ինովացիաների եւ գիտության նախարարության կայքում հրապարակված հայտարարությանը:

«Սքոթ Մորիսոնի կառավարությունը նախապատրաստում է Ավստրալիան մեկնարկին՝ ներդնելով 150 միլիոն դոլար ավստրալական ձեռնարկությունների եւ նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք կօգնեն NASA-ին ոգեշնչող արշավում Լուսին վերադառնալու եւ դեպի Մարս ճանապարհորդելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ներդրումների հնգամյա ծրագրի շրջանակում ավստրալական տիեզերական գործակալությունը կուղղի ռեսուրսներն ամերիկյան գործընկերներին օգնելու համար Project Artemis եւ Lunar Gateway ծրագրերի շրջանակում:

«Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ դեպի տիեզերք կատարվող գրեթե բոլոր թռիչքներում 60 տարվա ընթացքում, եւ այդ ներդրումները ճանապարհ են ստեղծում եւս 60 տարվա համագործակցության համար: Այդ պատմական պարտավորությունը կպահպանի արդեն իսկ ամուր միությունն ու ընկերությունը ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի միջեւ»,-հայտարարել է վարչապետ Մորիսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ