News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Միավորված արաբական ցանկը» խորհուրդ է տալիս Իսրայելի վարչապետի պաշտոնում դիտարկել «Կախոլ Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Հանցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը սկսել է խորհրդակցել խորհրդարանի 22-րդ գումարման կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում նախագահը կհանձնարարի պատգամավորներից մեկին ձեւավորել նոր կոալիցիոն կառավարություն:

«Մենք խորհուրդ ենք տալիս Բենի Հանցին կառավարությունը ձեւավորելու համար»,-խորհրդակցությունների ժամանակ հայտարարել է «Միավորված արաբական ցանկի» պատգամավոր Այման Ուդեն:

Հատկանշական է, որ սովորաբար արաբական կուսակցությունները գտնվում են ընդդիմության շարքերում եւ չեն սատարում ոչ ոքի 1992 թվականից սկսած, երբ կառավարությունը ձեւավորվել էր «Ավոդա» կուսակցության առաջնորդ Իցխաք Ռաբինի կողմից:

Իսրայելի խորհրդարանի խոշորագույն «Կախոլ Լավան» կուսակցության առաջնորդին ներկայումս սատարել է արդեն 44 պատգամավոր: Ավելի վաղ իսրայելյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ որոշակի պայմանների դեպքում Հանցին սատարի նաեւ «Միավորված արաբական ցանկը», ինչը կմեծացնի նրա աջակիցների թիվը՝ հասցնելով 57-ի:

Իսրայելի գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուն, որը գլխավորում է «Լիկուդ» կուսակցությունը, ստացել է աջակողմյա կրոնական դաշինքի 55 պատգամավորների աջակցությունը: «Լիկուդ» իշխող կուսակցությունը, կրոնական «Յադուտ ա-Թորա» եւ ՇԱՍ ու «Յամինա» աջ կուսակցություններն արդեն հայտարարել են Նեթանյահուին սատարելու մասին եւ որոշում կայացրել բանակցություններ վարել միասնական դաշինքով կոալիցիա ձեւավորելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ