News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պարզվում է Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա, այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հետաքրքիր է, իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին։

Ավելին, նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։

Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում, չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին։

Երբ քո իսկ աշխատասենյակում հանդիպում-գործարքի գնացիր

3 ոստիկանի կյանք խլած ահաբեկչական-սորոսական խմբի պարագլուխների հետ, ո՞նց էիր քեզ զգում։

Բա այդ պահին պետությանդ ու սպաների ուսադիրների մասին ինչու՞ չէիր մտածում։

Հ.Գ.Իսկ ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ հակապետական գործունեության ու ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար։

Հ.Հ.Գ.Նիկո'լ, հանրահավաքի համերգային մասը ելույթից տպավորիչ էր։ Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում, վաղը կպարտվես քաղաքական դաշտում։

Ամեն ինչ հոսում, ամեն ինչ փոփոխվում է։

Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ