News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Մեկ առողջություն» կոալիցիան բազմիցս հորդորել է բնակչությանը չխուսափել պատվաստումներից եւ չհավատալ այն մարդկանց, որոնք կոչ են անում չպատվաստվել, չտանել երեխաներին պատվաստման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմաննը հայտարարեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

«Դա շատ վտանգավոր է, պատվաստումները շատ կարեւոր են ձեր եւ ձեր երեխաների անվտանգության համար: Այսօր ՀՀ-ում մոտ 12 պատվաստում է կատարվում, այդ թվում պոլիոմելիտի դեմ:

Այս տարվա սկզբին պատասխանատուները նշեցին, որ պատվաստումներով ծածկույթի տոկոսը զգալիորեն իջել է. միշտ եղել է 97-98 տոկոս, հիմա իջել է 2-3 տոկոս բոլոր տարիքային խմբերում: Կոնկրետ պոլիոմելիտի դեպքում այն հասել է 92 տոկոսի, որն արդեն մտահոգիչ է մեր մասնագետների համար:

Պատճառներից մեկը բնակչության անվստահությունն է պատվաստումների վերաբերյալ: Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որոնց մի մասը գալիս է պատասխանատու մարմինների ոչ թափանցիկ աշխատանքից: Մասնավորապես, մայրերը ցանկանում են ավելի շատ տեղեկացված լինել պատվաստումների մասին, ինչի համար են դրանք, ինչ պատվաստումներ են: Շատ դեպքերում պատասխանները բավարար չեն, հասկանալի չեն, անգամ լինում են ագրեսիվ հակադարձումներ»,-ասաց նա:

Գրիգոր Գրիգորյանը հայտարարեց, որ 2018-ի իշխանափոխությունից հետո առկա մի իրավիճակ, երբ կամայականություններ են կատարվում իմունոկանխարգելման ոլորտում:

«Բոլորդ տեղյակ եք պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման մասին: Շատ մասնագետներ եւ ոչ մասնագետներ բարձրացրել են այդ հարցը, նույնիսկ որոշ բժիշկներ դիմել են ԱԱԾ, պահանջել են, որ հետաքննություն հարուցվի, պարզեն պապիլոմա վիրուսի պատվաստման տարիքային շեմի բարձրացման պատճառները, ինչը, ըստ երեւույթին, եղել է ոչ իրավաչափ»:

Իր հերթին, լրագրող Ամալյա Պապյանը, որը 4-ամյա երեխայի ծնող է, ներկայացրեց պոլիոմելիտի կրկնակի պատվասման վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունը:

«Կրկնակի պատվաստումն իրականացվել է այս տարվա մայիսի 20-ից հունիսի 30-ը:  Իմ 4 տարեկիան երեխան պոլիոմելիտի բոլոր պլանային պատվաստումներն անցել է, մնացել է մեկը, որը պետք է անցնի 6 տարեկանում, սակայն պոլիկլինիկայից մի քանի անգամ զանգել ասել են, որ երեխային տանեմ պատվաստման: Ինձ ասացին, որ սա կրկնակի պատվաստում է, եթե հիմա չբերեք, 6 տարեկանում պատվաստում չի ստանալու: 

Ես առողջապահության նախարարությունից հետաքրքրվել եմ, թե ինչ առիթ կա, որ կրկնակի պատվաստում է իրականացվում, ինձ պատասխանել են, որ ԱՀԿ-ի հրապարակման համաձայն Իրանում ինչ-որ տեղ, ինչ-որ մի վիրուս է հայտնաբերվել, որը ենթադրվում է, որ կարող է թափանցել Հայաստան: Ընդ որում, արդեն քանի տարի է Հայաստանը հայտարարված է պոլիոմելիտից ազատ երկիր:»,-ասաց լրագրողը:

Նա հավելեց, որ Հայաստանը կրկնակի պատվաստման վերաբերյալ որոշում կայացրել է 9 օր ավելի շուտ, քան ԱՀԿ-ի զեկույցն է եղել: Պապյանը պարզել է, որ առողջապահության նախարարությունն իր այդ քայլի համար հիմք է ընդունել տեղեկատվական եւ ոչ մասնագիտական «ProMEDmail» կայքի տեղեկատվությունը:

«Ինչ կլինի երեխայի օրգանիզմի հետ, եթե նա  տարեկանում նախատեսված պատվաստումն ստանում է 3 կամ 4 տարեկանում: Այս հարցին պատասխան չեմ գտել առայսօր: Այդ կայքում զետեղված տեղեկատվությունը չի կարող դիտվել որպես առողջապահության ոլորտում պետական քաղաքականությունը փոխելու հիմք: Այն հարթակ է, որտեղ տեղադրվում են կարծիքներ, տեսակետներ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ