News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ կհամաձայներ բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե վերջինը փոխի իր քաղաքականությունը Վենեսուելայի հանդեպ։ Այս մասին նա ասել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի հարցազրույցում՝ ԱՄՆ մոտեցումը սխալական համարելով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, այո»,- ասել է Մադուրոն՝ ի պատասխան այն հարցի, թե պատրաստ է արդյոք ուղղակի բանակցություններ վարել Թրամփի հետ։ «Եթե մի անգամ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշեր ուղղել Վենեսուելայի դեմ պատերազմ վարելու սխալական քաղաքականությունը, որը ժառանգել է Բարաք Օբամայից, ես պատրաստ կլինեի, մենք պատրաստ կլինեինք սկսել շփման, երկխոսության, բանակցությունների գործընթացը, որպեսզի փորձենք ստեղծել հարաբերություններ՝ հիմնված հարգանքի, նախեւառաջ՝ Միացյալ Նահանգների կառավարության եւ իշխանությունների ու Վենեսուելայի կառավարության եւ իշխանությունների միջեւ»,- պարզաբանել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ