News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ իրենց հանձնաժողովը չի որոշում Հայաստան մատակարարվող գազի գինը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 23-ի համատեղ մամուլի ասուլիսում ասաց հայկական պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ պատմելով ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների գործերով կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին։

Նա նշեց, որ Զատուլինն ինչ-որ տեղ էր շտապում, բայց Մելքումյանը խնդրել է, որպեսզի նա մնա եւ լսի իր դիրքորոշումը։ «Ես նրան ասացի՝ «սպասիր, դուրս մի արի, որպեսզի ես կարողանամ պատասխանել»։ Ես նրա առջեւ հարցեր դրեցի։ Ես նրան հիշեցրի, որ մարմինը, որը հաստատում է գազի գինը, ձեւավորվում է Պետական դումայի կողմից։ Ինչպե՞ս կարող է դուման մասնակից չլինել այս ամենին, երբ հենց նա է ձեւավորում հանրային սպասարկումների կարգավորման հանձնաժողովը»,- ընդգծել է Մելքումյանը։

Զատուլինը ոչինչ չի պատասխանել, տեղեկացրել է պատգամավորը՝ ավելացնելով, որ քննարկվող թեմայի մասին տեղեկատվությունն ուղարկվել է ԵՏՄ Կոլեգիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ