News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Հյուպատոսի գրասենյակը կշարունակի Ղազախստանի դեսպանատան քաղաքականությունը, նոր երանգներ հաղորդելով երկու երկրների միջեւ տնտեսական, մշակույթային եւ սոցիալական կապերին: 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետը, ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը, տարբեր երկրների պատվավոր հյուպատոսներ, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ-ում Ղազախսատանի դեսպան Թիմուր Ուրազաեւը ողջունելով ներկաներին նշեց, որ նորաբաց հյուպատոսության գործունեությունը նախեւառաջ իրավական օգնություն կցուցաբերի Ղազախստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Հայաստանում, բացի այդ, այն կօգնի նաեւ Հայաստանի քաղաքացիներին ստանալ ցանկացած ինֆորմացիա, մասնավորապես՝ բիզնեսի եւ մշակույթի ոլորտների վերաբերյալ:

«Այս կառույցի բացումը ցույց է տալիս ղազախական կողմի շահագրգռվածությունը երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության խորացման եւ զարգացման գործում: Հյուպատոսությունը գործունեություն կծավալի ինչպես երկու երկրների, այնպես էլ առանձին շրջանների եւ բնակավայրերի միջեւ»,-նշեց դեսպանը:

ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը նշեց, որ հյուպատոսությունը աջակցություն կցուցաբերի առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մարզական, կրթական կապերի, երկու երկրների շարքային քաղաքացիների միջեւ շփումների զարգացմանը:

«Մենք մեր գործունեությամբ կփորձենք նոր ազդակ հաղորդել երկու երկրների եւ մեր եղբայրական ազգերի միջեւ համագործացկությանը»,- ասաց ՀՀ- ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը՝ նշելով, որ հյուպատոսության կարճաժակմետ նպատակն է նոր ոչ ստանդարտ որոշումների կայացումը, քանի որ զարգացող աշխարհում միասին կարելի է հաղթահարել նոր մարտահրավերները, գտնել համագործակցության նոր ուղիներ՝ ստեղծված հարաբերություններին տալով նոր ուժ ու եռանդ:

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի նախաշեմին պատվավոր հյուպատոսութան բացումը վկայում է երկկողմ կապերն առավել ընդլայնելու եւ ամրապնդելու Ղազախստանի լուրջ ձգտման մասին:

« Այսօրվա իրադարձությունը պետք է գնահատել որպես Հայաստանի հետ Ղազախստանի հարաբերությունների հետեւողական եւ նպատակաուղղված զարգացման օրինաչափ արդյունք»,- ասաց Վայոց Ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ