News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի եւ Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի գրասենյակից։

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնց ամրապնդման գործում մեծ է խորհրդարանների դերը: Ընդգծվել է պատգամավորների շրջանում բարեկամական խմբերում ընդգրկվելու հետաքրքրվածությունը:

Զինաիդա Գրեչանին, արժեւորելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերը, նշել է, որ  առկա են զարգացաման հեռանկարներ հատկապես ապրանքաշրջանառության եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Մոլդովական կողմն իր համակրանքն է հայտնել 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին, դրա արդյունքում մեկնարկած՝ քաղաքական, տնտեսական եւ իրավական ոլորտներում բարեփոխումների օրակարգին:

Արարատ Միրզոյանը, ընդգծելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ձեւավորված պատմական, քաղաքական եւ հումանիտար կապերը, կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Խորհրդարանի  ղեկավարն արժեւորել է Մոլդովայի հայ համայնքի ուրույն դերը երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում: Զինաիդա Գրեչանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրավիրել է Մոլոդովայի Հանրապետություն: Հանդիպմանը մասնակցել են Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակներ Միխայիլ Պոպշոյը եւ Ալեքսանդր Սլուսարյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Բոշյանը եւ Վաղարշակ Հակոբյանը:

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Արարատ Միրզոյանը այցելել է նաեւ Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին: Բարեկամության տանը տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ