News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորք այցի շրջանակում չի ծրագրվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում։

«Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ այդ այցը ՄԱԿ ԳԱ նիստին մասնակցելու համար է, ոչ թե է երկկողմ այց է։ «Պատկերացրեք միջոցառում, որտեղ ներկա են մոտ երկու հարյուր պետությունների ղեկավարներ, եւ բոլորը ուզում են հանդիպել գերտերության նախագահի հետ»,- պատկերավոր նկարագրել է փոխնախարարը։ Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահը բոլոր հյուրերին միանգամից տեսնելու համար սովորաբար ընդունելություն է կազմակերպում։

Ավելին, շարունակել է փոխնախարարը, այս այցի շրջանակներում նման նպատակ չի էլ դրվել։ «Կպատրաստվենք առանձին երկկողմ հանդիպման, եթե նման անհրաժեշտություն լինի»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ երկրների միջեւ հարաբերությունները արագ զարգանում են ու հետընթաց չկա։

Պատասխանելով այն հարցին, որ առաջընթաց էր ակնկալվում, ոչ թե հետընթացի բացակայություն, փոխնախարարը նշել է, որ ԱՄՆ-ը գտնվում է խորը տրանսֆորմացիայի մեջ, եւ ԱՄՆ-ն էլ բազմաթիվ արտաքին խնդիրներ ունի։ Նրա խոսքերով, Վաշինգտոնը շարունակում է միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության մեջ եւ հավատարիմ է միջպետական հարաբերությունների զարգացմանը։ «Հետընթաց չկա, եւ մենք փորձում ենք վերաիմաստավորել ու ընդլայնել օրակարգը»,- հավելել է փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ