News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելու մասին, հայտնում է AFP-ը։

ՄԱԿ ԳԱ կուլիսներում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ Լեհաստանն իր վրա կվերցնի երկրում ամերիկյան զորամիավորման մեծացման ծախսերը։ Նրա խոսքերով, «լեհերը պատրաստվում են մեզ համար ստեղծել օբյեկտներ, որոնք, վստահ եմ, շատ գեղեցիկ կլինեն»։

Նախագահները Պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման համատեղ հռչակագիր են ստորագրել։

Փաստաթղթում նշվում է, որ ներկայում Լեհաստանում գտնվող 4500 ամերիկյան զինվորականների թիվը կավելանա եւս 1000-ով։

Լրագրողների այն հարցին, թե կապված է դա արդյոք Ռուսաստանի հետ ունեցած հակամարտության հետ, Թրամփը պատասխանել է․ «Ոչ, ես այդպես չեմ կարծում»։ Նա նաեւ հավելել է, որ դրան համաձայնել է Դուդայի հետ հարաբերությունների պատճքռով, քանի որ ինքը նրան սիրում է եւ հարգում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ