News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ադրբեջանական իրեն հայտնի ծրագրին: Նրա որակմամբ՝ արցախցի, հայաստանցի բաժանումն անհանգստացնող է:

«Ցավոք սրտի, ՀՀ նոր իշխանությունները հիմքեր են տալիս այդկերպ ենթադրելու: Հայաստանը բավականին բարդ վիճակում է, և հասարակության մեջ նման բաժանարար գծերը մահացու կարող են լինել հայերի համար»,- ասել է նա:

Տարասովը նշել է, որ դժվար է ենթադրել, թե ինչպես կընթանան զարգացումներն այս հարցի շուրջ: Սակայն, նրա վստահեցմամբ, նման ծրագրեր քննարկվում են Ադրբեջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ