News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիկոլի հռչակած «նոր Հայաստանում » զավեշտների ցանկն օրեցօր ընդլայնվում է՝ ավիրելով նոր ինստիտուտներ, կազմաքանդման քայլարշավում քարուքանդ անելով անհատների եւ քաղաքական ուժերի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Խորհրդարանական ընդդիմություն համարվող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, թե կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու «Իմ Քայլի», իրականում՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական նախաձեռնությանը:

Պարոնայք ուրեմն ինչո՞ւ եք նեղսրտում, երբ ձեզ գրպանային ընդդիմություն են որակում: Թողեք էմոցիաները եւ հասկացեք, որ «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալու ջանքերը» քար են գցում ձեր կլասիկ ընդդիմադիր գլխին:

Այս նախաձեռնությանը կողմ կարող է լինել միայն Նիկոլի «դուդուկի տակ պարող» քաղաքական ուժը: Մի նեղվեք տղերք, երբ կլասիցիզմը դուրս է նետում ձեզ քաղաքական ընդունված սահմանումներից՝ ձեր քիմքին անհաճո գնահատականներ սահմանելով «ընդդիմադիրներիդ» համար:

Դասական ընդդիմությունը իշխանությանն է քննադատում, այլ ոչ թե խոնարհ հարսի պես՝ լուռումունջ ու հլուհնազանդ, «այո» ասում իշխանության կողմից պետության դեմ կազմակերպվող արշավին

Այս պահից դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինությունների քաղաքական պատասխանատվությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ