News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ հովանու ներքո անցկացվող զորավարժություններում հայկական զորքերը ցուցաբերում են պատրաստվածության բարձր մակարդակ։ Այս մասին սեպտեմբերի 24-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուրսուլթան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով՝ ամեն տարի նկատվում է առանձին երկրների, այդ թվում Հայաստանի Զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացում, ինչն, անշուշտ, դրականորեն է անդրադառնում ամբողջ կազմակերպության վրա՝ նկատի ունենալով, որ հենց ազգային Զինված ուժերի զորակազմերից են ձեւավորվում ՀԱՊԿ զորքերը։

«Հայկական ԶՈւ մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին է վկայում նաեւ արժանի մասնակցությունը տանկային բիաթլոնին»,- նշել է նա։

Անդրադառնալով «Մարտական եղբայրություն-2019» մարտավարա-ռազմավարական զորավարժությանը պատրաստվելու թեմային՝ Անատոլի Սիդորովը նշել է, որ այն տեղի կունենա  Արեւելաեվրոպական եւ Կենտրոնասիական շրջանների երեք երկրների տարածքում։

«Զորավարժությունը տեղի կունենա Բելառուսում, Տաջիկստանում եւ Ռուսաստանում։ «Փոխգործակցություն-2019» զորավարժությունը եւ «Էշելոն-2019» հատուկ զորավարժությունը ՀԱՊԿ անդամ պետությունների ուժերով եւ նյութատեխնիկական միջոցներով կանցկացվեն «Մարտական եղբայրություն-2019» զորավարժության երկրորդ փուլում, որի շրջանակում զորակազմերը եւ հատուկ նշանակության ուժերի եւ միջոցների կազմավորումները կմշակեն համատեղ գործողության պատրաստման եւ իրականացման հարցերը Արեւելաեվրոպական տարածաշրջանում՝ սահմանամերձ զինված հակամարտության տեղայնացման ուղղությամբ։ Զորավարժությունը կանցկացվի ՀԱՊԿ 2019 թվականի հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների կազմավորման եւ կառավարման մարմինների համատեղ պատրաստման պլանին համապատասխան »,- պարզաբանել է գեներալը՝ ավելացնելով, որ զորավարժությանը կմասնակցեն ավելի քան 10 հազար մարդ եւ ավելի քան 900 միավոր սպառազինություն ու ռազմատեխնիկա։

Սիդորովն ասել է, որ զորավարժությունը կկրի հակաահաբեկչական բնույթ՝ հաշվի առնելով ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների պահպանվող սպառնալիքը Կենտրոնասիական տարածաշրջանում։

«Անհանգստություն է առաջացնում նաեւ ԱՄՆ փորձը՝ մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում եւ Սեւծովյան տարածաշրջանում՝ սպառազինությունների տարբեր տեսակների սահմանափակման պայմանագրերից հրաժարվելու ձգտման համատեքստում։

Նշենք, որ «Մարտական եղբայրություն-2019» զորավարժությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-29-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ