News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերը, հաստատությունները եւ Արեւմուտքի բյուրոկրատական համակարգերը հաճախ միայն ցնցում են պետական կառավարման ժողովրդավարական համակարգերը, խափանում են ավանդույթները եւ արժեքները, փորձում են վերաշարադրել պատմությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում համաքաղաքական բարձր մակարդակով բանավեճերի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նույնիսկ ազատ երկրներում մենք տեսնում ենք տագնապալի նշաններ եւ ազատության հանդեպ նոր սպառնալիքներ»,- վստահ է ամերիկյան առաջնորդը։

Այնուհետեւ նա թվարկել է այդպիսի նշանները եւ մարտահրավերները․ «Սոցիալական ցանցերի հարթակների ոչ մեծ քանակը անհավանական իշխանություն է ձեռք բերում այն ամենի վրա, ինչ մենք կարող ենք տեսնել, եւ այն ամենի վրա, ինչը մեզ թույլատրված է ասել։ Մշտական քաղաքական դասակարգը բացահայտ ատում է ժողովրդի կամքը, մերժում է այն եւ մարտահրավեր է նետում նրան։ Անդեմ բյուրոկրատիան գաղտնի է գործում, թուլացնում է ժողովրդավարական կառավարւմը։ Զանգվածային լրատվամիջոցները եւ ակադեմիական ինստիտուտները գրոհում են մեր պատմությունը, ավանդույթները եւ արժեքները»։

Նախագահի խոսքերով, ինքը մտադիր է դիմակայել նման գործունեությանը, առաջին հերթին սոցցանցերի կողմից։ «ԱՄՆ-ում իմ վարչակարգը հասկացրել է սոցցանցերի սեփականատեր ընկերություններին, որ մենք պետք է պաշտպանենք խոսքի ազատությունը։ Ազատ հասարակությունը չի կարող թույլ տալ, որպեսզի հսկա սոցցանցերը խլացնեն մարդկանց ձայները։ Իսկ ազատ մարդիկ երբեք չպետք է ներառվեն այն բանում, որ խլացնեն հարեւանների ձայները կամ նրանց ներառեն «սեւ ցուցակներում»»,- ասել է Թրամփը։

Միաժամանակ, նա առանձին ուշադրության է արժանացրել սեռական փոքրամասնությունների իրավունքների ճանաչման անհրաժեշտությունը։ «Տեր կանգնելով ամերիկյան արժեքներին՝ մենք հաստատում ենք բոլոր մարդկանց իրավունքներն ապրելու այնպես, որպեսզի նրանց արժանապատվությունը չոտնահարվի։ Այդ պատճառով իմ վարչակազմը մյուս երկրների հետ աշխատում է, որպեսզի հասնի միասեռականության համար քրեական հետապնդման դադարեցմանը»,- նշել է ԱՄՆ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Ամենաշատ