News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թեթը գրում է. «Հոկտեմբերի 3-ին Սոչիում սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկկողմ հանդիպումը: Ըստ ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովի, այն տեղի կունենա «Վալդայ» ակումբի շրջանակում, որի հերթական նիստին է մասնակցելու Պուտինը, իսկ Ալիեւը լինելու է ակումբի նախագահ մի քանի հյուրերից մեկը: Ըստ Պեսկովի՝ նախատեսված է երկկողմ հանդիպում հյուր նախագահներից յուրաքանչյուրի հետ: Սոչիում հոկտեմբերի 3-ին այդ հանդիպումից առաջ՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահը լինելու է Հայաստանում եւ մասնակցելու է ԵՏՄ Վեհաժողովին, ու նաեւ տնտեսական համաժողովին, որին մասնակցելու են նաեւ Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը:

Հայկական մամուլի տեղեկությամբ՝ Պուտինը Հայաստանում կմնա մի քանի ժամ: Որքանով է դա հավաստի, դեռեւս պարզ չէ՝ պաշտոնական ժամանակացույց չկա: Իհարկե, Հայաստանում չգիշերելը քաղաքական ժեստ է, դիվանագիտական պրակտիկայում արարողակարգային նուրբ ժեստերից մեկը: Պուտինն, ըստ երեւույթին, չի ուզում գիշերել Հայաստանում, որտեղ բանտում է գիշերում Ռոբերտ Քոչարյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ երեւույթին, այդօրինակ ժեստերով ՌԴ նախագահը Հայաստանում հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի անխուսափելի գործընթացում դիրքային հարցեր է լուծում, միաժամանակ «ընկերական ալիբի» ստեղծում Ռոբերտ Քոչարյանի առաջ: ՌԴ նախագահը չի կարողանում կամ չի ուզում հասնել նրա ազատության, միաժամանակ փորձում է ցույց տալ, որ անում է ամենը, ինչ հնարավոր է, այդ թվում՝ բարոյական դաշտում:

Ի՞նչ կտանի ՌԴ նախագահը Հայաստանից Սոչի՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Բանն այն է, որ այստեղ հարցը լոկ Հայաստանի տիրույթում չէ, այլ նաեւ Իրանի: Օգոստոսին պետք է Սոչիում տեղի ունենար ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի Վեհաժողովը, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով՝ տեխնիկական պատճառներով: Դրա փոխարեն Պուտինն ու Ռոհանին կլինեն Երեւանում: Երեւան-Մոսկվա-Թեհրան եռակողմ ձեւաչափի մասին խոսելը, իհարկե, միամտություն է, սակայն այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքում այդ իմաստով տեղի կունենա հետաքրքիր ձեւաչափով հավաք, որում կարող են ուրվագծվել ռեգիոնալ վերափոխման ուրվագծեր:

Հատկապես այն պարագայում, որ հավաքից առաջ Նիկոլ Փաշինյանը եղել է Միացյալ Նահանգներում՝ որտեղ տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ Հայաստանի կառավարությունը հայտարարել է Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին:

Զուգահեռ, Հայաստանում ու Արցախում սկսվել է բանակային խոշոր զորավարժություն, իսկ Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպմանը Բաքվին կարծես թե չի հաջողվել ստանալ Արցախում ազատազրկված երկու դիվերսանտներին, որոնցից մեկը՝ Բաքվի հատուկ ծատայության ՌԴ քաղաքացի աշխատակից, գնդապետ Ասքերովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
Ամենաշատ