News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է հասնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հավելյալ արձանագրության անհապաղ վավերացմանը, իսկ դրա փոխարեն ԱՄՆ Կոնգրեսը պետք է հավանություն տա միջուկային համաձայնագրին եւ ամբողջությամբ չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին Նյու Յորքում ամերիկացի փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցները չեն կարող իրենց նպատակին հասնել, եւ այդ առումով Իրանում ամբողջական միաձայնություն կա:

«Չնայած Վաշինգտոնի ակնկալիքներին՝ ճնշումներն Իրանի բոլոր կուսակցություններին եւ խմբերին ստիպել են ԱՄՆ-ին տարբեր ոլորտներում ընթացիկ խնդիրների միակ մեղավորը համարել»,- նշել է Իրանի նախագահը:

Ռոհանիի խոսքով՝ ԳՀՀԾ-ն լավագույն գործարքն էր, որը կարող էր լիներ: «ԱԷՄԳ-ի բազմաթիվ զեկույցները, որոնք պնդում են, որ Իրանն իրականացրել է իր բոլոր պարտավորությունները՝ չնայած այդ գործարքից ԱՄՆ-ի դուրսբերմանը, ցույց են տալիս, որ Իրանը չի ձգտում խուսափել իր պարտավորություններից»,- հավելել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է հասնել հավելյալ արձանագրության անհապաղ վավերացմանը: Խոսքը հավելյալ արձանագրության մասին է, որը պետք է հաստատվի Իրանի խորհրդարանի կողմից մինչեւ 2023 թվականը, այսինքն՝ համաձայնագրի կնքումից 8 տարի անց: Հավելյալ արձանագրությունը ենթադրում է ԱԷՄԳ-ին ժամանակին իրազեկում Իրանում նոր միջուկային օբյեկտների ստեղծման մասին, ինչպես նաեւ ԱԷՄԳ-ի կողմից գործող ատոմային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու թույլտվության ընդլայնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ