News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
496.58
EUR
539.43
RUB
6.56
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

ԵԽ նախարարների կոմիտեն սեպտեմբերի 25-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայող Սուրեն Մուրադյանի գործով Հայաստանի կողմից դատարանի որոշման կատարմանը վերաբերող որոշումը:

Նախարարների կոմիտեի եզրակացության համաձայն, Սուրեն Մուրադյանի մահվան հանգամանքների հետաքննությունը վերսկսվել է, ձեռնարկվել են քննչական գործողություններ։ Կոմիտեն վճռականորեն իշխանություններին կոչ է արել, հաշվի առնելով հետաքննվող իրադարձությունների պահից շատ ժամանակ անցնելու հանգամանքը, ակտիվացնել իր ջանքերը։

Կոմիտեն նշել է ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք ուղղված են հետաքննությունների անկախությանը եւ օպերատիվությանը եւ տուժածների մասնակցությանը, մասնավորապես՝ քննչական հանձնաժողովի ստեղծմանը։ Միաժամանակ, Կոմիտեն իշխանություններին կոչ է արել ուշադրության արժանացնել այն խորհրդատվություններին, որոնք տրվել են ազգային եւ միջազգային իրավապաշտպան հաստատությունների կողմից՝ պրակտիկայում փոփոխությունների ավելի արդյունավետ կիրառման համար։

Կոմիտեի ներկայացուցիչները ողջունել են օրենսդրական փոփոխությունները, հատկապես Հայաստանի Քրեական օրենսգրքում խոշտանգումները սահմանող հոդվածի ընդունումը, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, ներառյալ դաժան վերաբերմունքից երաշխիքները եւ ներում շնորհելու մասին նոր օրենքը։

Կոմիտեն առաջարկել է վիճակագրական տվյալներ եւ համապատասխան այլ տեղեկություն տրամադրել՝ կապված խոշտանգումների վերաբերյալ նոր հոդվածով հետաքննության եւ դատական հետապնդման հետ, ինչպես նաեւ իշխանություններին կոչ արել իրականացնել քրեադատավարական օրենսգրքում նոր երաշխիքները: 

Նշենք, որ 2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Հայաստանի կառավարությանը Մուրադյաններին 50 հազար եվրո փոխհատուցում հատկացնել՝ փաստելով, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Զինվորի հայրը՝ Հրաչ Մուրադյանը, դիմել էր Եվրոպական դատարան՝ պնդելով, որ որդին ծառայության ժամանակ հիվանդացել է, եւ նրան պատշաճ բուժօգնություն չեն տրամադրել։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ