News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

25 էքսկլյուզիվ ավտոմեքենաներից բաղկացած հավաքածուն, որ Շվեյցարիայի դատախազությունը, փողերի լվացման գործի շրջանակներում, բռնագրավել էր Հասարակածային Գվինեայի փոխնախագահ Թեոդորո Նգեմա Օբիանգից, Bonhams աճուրդում վաճառվել է 27 մլն շվեդական ֆրանկով։

Աճուրդի ամենաթանկ լոտը եղել է 2014թ․ Lamborghini Veneno Roadster-ը, որն իտալական ապրանքանիշի 50 ամյակի առթիվ արտադրվել է ընդամենը 9 օրինակով։ Այն հագեցած է 6,5 լիտրանոց V12 շարժիչով, որի հզորությունը 750 ձիաուժ է։ Անհայտ գնորդը սուպերմեքենայի համար 8,28 մլն շվեյցարական ֆրանկ է վճարել, գրում է Motor-ը՝ հղում կատարելով Reuters-ին։

Բացի Veneno Roadster-ից, աճուրդում վաճառվել են աֆրիկյան երկրի պաշտոնյայի նաեւ այլ ավտոմեքենաներ։ Այսպես, Aston Martin One-77-ը վաճառվել է 1,55 մլն շվեյցարական ֆրանկով, Koenigsegg One:1-ը՝ 4,6 մլն, Гиперкар Bugatti Veyron EB 16.4-ը՝ 1,311 մլն։ Աճուրդի տան ներկայացուցչի խոսքերով, մի քանի ավտոմեքենա գնել է ԱՄԷ-ից մի կոլեկցիոներ։

Թեոդորո Նգեմա Օբիանգ Մանգուի ավտոմեքենաները բռնագրավել են մի քանի տարի առաջ։ Հետաքննության դադարեցման պայմաններից մեկը եղել է ողջ հավաքածուի փոխանցումը Շվեյցարիայի իշխանություններին եւ դրա հետագա վաճառքը աճուրդում։ Ստացված միջոցները կուղղվեն սոցիալական ծրագրերին, որոնք իրականացնում են Հասարակածային Գվինեայում գործող հասարակական հիմնադրամները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ