News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

«ԴիջիԹեք- էքսպոն» հայաստանյան ամենակարեւոր միջոցառումներից է, որտեղ մենք կարողանում ենք ի ցույց ամբողջ աշխարհի ներկայացնել մեր բարձր տեխնոլոգիական ընկերությունները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ անհնար է գերագնահատել այս միջոցառման կարեւորությունը:

Նրա խոսքով Հայաստանում այս տարի տեղի ունենալիք Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների կոնգրեսի մասնակիցները հնարավորություն կունենան Մերգելյան ինստիտուտի տարածքում մասնակիցը լինել եւ տեսնել հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքին, ուղիղ ծանոթանալ ամբողջ երկրի ներուժին:

«Մենք արդեն 23 երկրից նախարարների գլխավորությամբ հաստատված պատվիրակություններ ունենք, որոնք գալու են Հայաստան մասնակցելու Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների կոնգրեսին: Մենք նրանց համար այց կկազմակերպենք «ԴիջիԹեք»-ի տարածք, որտեղ ներկայացված կլինի տեղեկատվական տենոլոգիաների մեր ոլորտը»,-ասաց նախարարը՝ կոչ անելով համապատասխան ընկերություններին «ԴիջիԹեք»-ի տաածքում գնել տաղավարներ եւ ներկայացնել իրենց արտադրանքը:

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ հատուկ տաղավարներ են հատկացրել սկսնակ ստատափերին եւ ինժեներական եւ ռազմարդյունաբերական ընկերություններին, որ նրանք անպայման ներկա լինեն այնտեղ:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ «ԴիջիԹեք-2019»-ը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ին` Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երեւան Էքսպո» կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անհնար է առանց հստակ պլանի. ԱԺ փոխնախագահ
Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արհեստական բանականության ոլորտին...
Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար. նախարար
Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան...
Փորձում ենք Հայաստանը վերածել նորարարական հաբի. նախարար
Փորձում ենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզին Հայաստանը վերածել նորարարական հաբի...
«Moderna»-ի տնօրեն. Հայաստանը պետք է բազմապատկի հնարավորություններն արհեստական բանականության օգնությամբ
Մենք պետք է բազմապատկենք արհեստական բանականության հնարավորությունները...
ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար
Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ