News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչեւ 100 Մբ /վ արագությամբ:

Beeline-ի 4G բազային կայանները գործում են 1800 ՄՀց դիապազոնում: Այս ցանցն ավելի լավ է հաղթահարում խոչընդոտները, ինչը թույլ է տալիս բարձրացնել շարժական ինտերնետի արագությունը եւ բարելավել ծածկույթը ոչ միայն դրսում, այլեւ շենքերի ներսում:

«Beeline–ը շարունակում է ներդրումներ կատարել բջջային կապի ոլորտում, եւ այսօր մենք ուրախ ենք հաճելի լուրով կիսվել Էջմիածնի տասնյակ հազարավոր բնակիչների հետ, ում հասանելի է դարձել չորրորդ սերնդի նոր բջջային ցանցը: Beeline-ի բոլոր բջջային ինտերնետ ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ եւ հարմար՝ ժամանակակից 4G ստանդարտի բջջային ցանցի շնորհիվ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բջջային ցանցի զարգացումը, շահավետ սակագները եւ մեծ արագությունները դրականորեն ազդեցին Beeline բաժանորդների ակտիվության վրա. ընկերության ցանցում սմարթֆոնների քանակը տարվա սկզբի համեմատ ավելացել է ավելի քան 6%-ով, իսկ սմարթֆոնների օգտատերերի շրջանում շարժական ինտերնետից օգտվողների թիվը աճել է 10%-ով: Նույն ժամանակահատվածում Beeline-ը 4G կայանների քանակը Հայաստանում ավելացրել է 24%-ով եւ շարունակելու է ակտիվորեն ընդլայնել այս ցանցի ծածկույթը ամբողջ երկրում:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Beeline-ը հայտարարեց անսահմանափակ շարժական ինտերնետի տրամադրման մասին: Կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդները կարող են միանալ ծառայությանը եւ օգտվել շարժական ինտերնետից առանց ծավալի կամ արագության սահմանափակումների՝ ամսական 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց: Ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը, օգտագործելով *0500# USSD հրահանգը, կամ ակտիվացնել My Beeline Armenia հավելվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ