News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Նորաշեն համայնքում համայնքապետին լիզորություններից զրկելու ավագանու արտահերթ նիստն իրավազոր չէ, քանի որ ավգանու 5 անդամի ստորագրություն չի ապահովվել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, հրավիրված ասուլիսին ասաց Նորաշենի համայնքապետարանի   գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանը:

«Բայց էստեղ մի շատ կարեւոր  նրբություն կա, որ ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը, կամ նրա պաշտոնակատարը, իր կամ ավագանու անդամների օրենքով սահմանված թվի առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ:  Համայնքի ղեկավարը նիստ չի հրավիրել, որովհետեւ արդեն գնում է լուծարման գործընթաց, իսկ ավագանին պնդու է, որ իրենք նիստ են գումարել ու ասում են, որ նույնիսկ քվեարկություն է եղել»,-ասաց նա` նշելով, որ այդ փաստաթւողթն էլ 17 օր թաքցրել են:

Նա նշեց, որ այս փաստաթուղթը որեւէ տեղ մուտքագրչված էլ չի եղել,  համայնքապետարան էլ կարելի է ասել, որ փաստացի չի աշխատում, չեն կարողանու, տեղեկանքներ տալ:

Վարդան Մինասյանը հավելեց, որ իրենք գնալու են իրավական ճանապարհով եւ վստահ են հաղթելու են, քանի որ տեղի ունեցածը հակաիրավական է:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում մի քանի է՝ բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի, համայնքապետին լիազորություններից զրկելու որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցրել է և համայնքապետ է նշանակել ավագանու անդամներից մեկին՝ Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները պահանջում են նախկին համանքապետին վերականգնել պաշտոնին:

Տպել
Ամենաշատ