News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները մեկնել են Շվեդիա՝ մասնակցելու միջուկային բանակցություններին, որոնք տեղի կունենան Ստոկհոլմի արվարձանում գտնվող կոնֆերանս-կենտրոնում, տեղեկացնում է Reuters-ը։

Հանդիպումը կդառնա առաջինը աշխատանքային մակարդակով բանակցությունների շարքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, որի արդյունքում ձեռք է բերվել բանակցությունները վերսկսելու համաձայնությունը։

Նշվում է, որ ոստիկանությունը փակել է Լիդինգե քաղաք տանող բոլոր անցումները, որտեղ եկել են պատվիրակությունները Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանի եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Մենգ Գիլի գլխավորությամբ։    

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը Շվեդիա է եկել հինգշաբթի, այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հանկարծ հայտարարեցին, որ բանակցությունները կսկսվեն հոկտեմբերի 5-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ