News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշում զոհված սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու պարգեւատրել է մեդալով:

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ