News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ի՞նչ տեղի կունենա, եթե ՍԴ-ն քննության (վարույթ) ընդունի ԱԺ-ի դիմումը. Իմ մասնագիտական համոզմամբ, եթե ԱԺ-ի կողմից ժամկետի խախտմամբ ներկայացված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունի (հիմնական քննության վերցնի), եւ ոչ թե մերժի վարույթ ընդունել այդ դիմումը՝ դրա ներկայացման համար նախատեսված ժամկետը խախտված լինելու պատճառաբանությամբ, ապա մեծ վտանգի տակ կդրվի ՍԴ-ի ամբողջ գործունեությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է. «ՍԴ-ն դրանով կստեղծի այնպիսի հնարավորություն, ինչով ԱԺ-ն կկարողանա, օրինակ՝ այս նույն դիմումի (որոշման) մեջ փոխել դատավորի անուն ազգանունը, մեկ շնչով 6 դատավորի համար այդպիսի որոշումներ ընդունել, ՍԴ-ն էլ այդ 6 որոշումները կընդունի վարույթ եւ դրանով կկասեցնի ՍԴ-ի 6 դատավորների լիազորությունները ու այդպիսով կպարալիզացվի Սահմանադրական դատարանը:

Հիշեցնեմ, որ վարույթ ընդունելու պահից կասեցվում է դատավորի լիազորությունները մինչեւ քննության ավարտը, իսկ եթե 6 դատավորի լիազորությունները կասեցվեն, ապա այլեւս երբեք ՍԴ-ն չի կարողանա քննություն իրականացնել:

Իրավագիտությանը հայտնի է, որ երբեք չի կարելի ընդունել այնպիսի որոշումներ կամ մեկնաբանություններ, որոնք կարող են ստեղծել ճգնաժամ:

Հետեւաբար, ես գտնում եմ, որ ՍԴ-ն չպետք է վարույթ ընդունի ԱԺ դիմումը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ