News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թունիսում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար, անկախ թեկնածու Կաիս Սաիդը հրաժարվել է երկրորդ փուլի քարոզարշավին մասնակցելուց՝ ի նշան համերաշխության իր մրցակից, մեդիամագնատ Նաբիլ Կարուիի հետ, որը գտնվում է բանտում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Tunis Afrique Presse-ին Սաիդի տված հարցազրույցին։

«Բարոյական գաղափարներից ելնելով եւ ոչ միանշանակ մեկնաբանություններից խուսափելու համար ես չեմ մասնակցի ընտրական քարոզարշավին՝ չնայած, որ խորապես հավատում եմ նրան, որ հնարավորությունների հավասարությունը տվյալ դեպքում պետք է համապատասխանի բոլոր հնարավորություններին, որ ունի յուրաքանչյուր թեկնածու։ Այդ հնարավորությունները իրականում անհիմն հավասար չեն»,- ասել է նա։

Թունիսում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն երկու թեկնածուներ, որոնք հաղթանակ են տարել առաջին փուլում։ Պետական բարձրագույն պաշտոնի պայքարում են պրոֆեսոր Կաիս Սաիդը եւ բանտում գտնվող մեդիամագնատ Նաբիլ Կարուին, որը գլխավորում է «Թունիսի սիրտ» կուսակցությունը։

Թունիսի իրավական ոլորտի փորձագետների կարծիքով, առաջիկա ընտրությունների գլխավոր խնդիրն այն է, որ նախագահի թեկնածուներից մեկն ազատազրկման մեջ է, եւ երկրի դատարանը մի քանի անգամ մերժել է դատապարտյալի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։ Այս հանգամանքները թույլ չեն տալիս կատարել բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու մասին օրենքի պահանջները։ Սա կարող է հանգեցնել հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելուն կամ չեղարկելուն։

Հոկտեմբերի 15-ին անցկացված առաջին փուլի արդյունքներով, առաջին տեղում Կաիս Սաիդն է՝ 18,40% ձայներով, երկրորդ տեղում Նաբիլ Կարուինը՝ 15,58% ձայներով, երրորդ տեղում՝ իսլամական «Ան Նահդա» կուսակցության թեկնածու, խորհրդարանի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աբդելֆաթահ Մուրուն՝ 12,9% ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ