News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Հայ մասնագետները մշակել են, այսպես կոչված, «Անսարքությունների պարբերական աղյուսակ»՝ միկրոչիպերի թեսթավորման համար։ Մեխանիզմը կոչված է վերացնել անսարքությունները, ինչպես նաեւ կանխատեսել նորերի հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Synoрsys ընկերության ներկառուցված թեսթավորումը մշակող խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկակակն գիտությունների դոկտոր Սամվել Շուքուրյանը։

Նրա խոսքերով, հայթեքի ինդուստրիան սրընթաց զարգանում է, աշխատանքը եւ հանգիստը առանց «խելացի» սարքավորումների անհավանական են դառնում։ Սրա հետ մեկտեղ աճում են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներին առաջադրվող պահանջները։ Մեծանում են գաջեթների գործառույթները, բարձրանում է դրանց արագությունը եւ որակը։ Սակայն յուրաքանչյուր նոր առաջադրանքի կատարման համար արտադրողները բարձրացնում են  տրանզիստորների քանակը միկրոսխեմայում՝ չմեծացնելով այն եւ փորձելով էական չափերի չիպերից «քամել» լավագույն բնութագրերը։ Տրանզիստորների բարձր խտության պատճառով միկրոչիպերը արդեն դարձել են եռաչափ։ Սա բարձրացնում է արտադրողականությունը եւ ընդլայնում սարքերի հնարավորությունները, սակայն մի շարք անսարքություններ է հրահրում համակարգում։

«Հաճախ ախտորոշման ժամանակ այդ սխալները հայտնաբերելը դժվար է, քանի որ պատահում է, որ անսարք մասը նորմալ գործում է, սակայն նրա պատճառով չի աշխատում հարեւան մասը։ Այդ պատճառով անսարքությունների պատճառը հայտնաբերելը եւ վերացնելը ավելի ու ավելի դժվարանում է»,- պատմեց նա։ Սակայն հայ ՏՏ-մշակողները գտել են լուծումը։ «Համակարգերի թեսթավորում անցկացնելով՝ մենք հայտնաբերված սխալների մեջ օրինաչափություն ենք գտել։ Ուսումնասիրելով օրինաչափությունները՝ մենք դրանք հավաքել ենք աղյուսակի մեջ, որն անվանել ենք «Անսարքությունների պարբերական աղյուսակ»,- ասաց Շուքուրյանը։

Մեխանիզմը թեսթավորման ալգորիթմների արդյունավետ կառուցման այլընտրանքային մեթոդ է։ Վերլուծության գործընթացը արագանում է, անսարքությունները համակարգվում են, ոչ մի խափանում տեսադաշտից դուրս չի մնում։ Շուքուրյանի խոսքերով, տողերի եւ սյունակների քանակն աղյուսակում սահմանափակ չէ, այն կարող է ընդլայնվել՝ ապագա անսարքությունները ներառելու համար։ Անսարքությունների պարբերականության հատկանիշի վրա հիմնվելով՝ առաջարկված մեխանիզմը թույլ է տալիս կանխատեսել նոր խափանումների առաջացման հնարավորությունը։ Նաեւ «Պարբերական աղյուսակը» թույլ է տալիս կառուցել միասնական ներկառուցված թեսթային համակարգ՝ ապահովելով թեսթավորման ալգորիթմի ծրագրավորվածությունը։ Այս մեթոդի գործածումը կտրուկ բարձրացրել է թեսթավորման որակը, իսկ թեսթավորման համակարգով զբաղեցված տարածքը զգալիորեն կրճատվել է»,- տեղեկացրեց Շուքուրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ