News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ին արագածոտնի մարզի Կարբի համայնքի մոտ հայտնաբերված բոլոր 7  ձիերի  տերերը հայտնաբերվել են: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Կենտավր» կենդանիների օգնությամբ թերապիայի կենտրոնի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ  միեւնույն ձիու համար նույնիսկ մի քանի քաղաքացիներ են դիմել. «Պարզվեց, որ մեկ տարի առաջ Էջմիածնից գողացված, այնուհետեւ վաճառված ձիու տերերն էին եկել, մեկը պնդում էր, որ իր ձին գողացել են, մեկն էլ ասում էր, որ գումար է տվել, ձիուն գնել է: Հիմա այդ հարցով իրավապահներն են զբաղվում, բայց ձին իր սկզբնական տիրոջ մոտ գնաց»:

Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով` ձիերը վախեցել եւ փախել են Արագած լեռան ստորոտից, ընդհանուր առմամբ 14-ն են եղել, սակայն գտնվել է 7-ը, մնացած 7-իբ ճակատագիրը հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 4-ին ժամը 17:00-ի մոտ  Արագածոտնի մարզում Կարբի գյուղի մոտ 7 մոլորված ձիեր են նկատվել: Նրանց տեղափոխել են Աշտարակի սննդի անվտանգության տեսչության տարածք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ