News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվության բաժնից։

Արարատ Միզորյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը վճռականորեն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով, եւ ազատ ընտրությունները, մարդու իրավունքները, ազատ մրցակցային տնտեսությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, անկախ դատական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ նոր իշխանությունների համար հիմնարար արժեքներ ու նպատակներ են:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, եւ ՀՀ-ն բաց է ու ցանկանում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է  երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը: Նա  շնորհակալություն է հայտնել  Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբին՝ այս տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններում Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաեւ  Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն իսկ հաստատված՝ Հայաստանում ժողովրդավարության աջակցմանն ուղղված ծրագրերի՝ 40 միլիոն դոլարով ֆինանսական հատկացման ավելացման համար:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է այս բոլոր տարիների ընթացքում տարբեր ծրագրերով Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ ներգրավվածության համար՝ վերահաստատելով ՀՀ  իշխանությունների նվիրումը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Ջեքի Կանչելյան-Սփիրը եւ Ջուդի Չուն շնորհակալություն են հայտնել Արարատ Միրզոյանին՝ իրենց Հայաստան հրավիրելու համար՝ նշելով, որ  իրենք ցանկանում են սերտորեն համագործակցել բոլոր որոլտներում: Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները: Զրույցի ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ