News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կիպրոսը իսրայելական արտադրության 4 անօդաչու է ձեռք բերել կղզու ջրերում գազի հետախուզման պատճառով Թուքիայի հետ լարվածության ֆոնին:

Kathimerini-ն հայտնում է, որ 13 մլն դոլար գնով գնված անօդաչուները կօգտագործվեն բացառիկ տնտեսական գոտու մոնիթորինգի համար, որտեղ միջազգային էներգետիկ ընկերությունները բնական գազ են որոնում, չնայած Թուրքիայի հակազդեցությանը:

Իսրայելական Aerostar Tactical UAS (TUAS) դրոնն արտադրող Aeronautics ընկերությունից, ի պատասխան AFP-ի հարցմանը, վաճառքի մասին տեղեկությունը չեն հաստատել՝ վկայակոչելով ընկերության չհրապարակայնացման մասին քաղաքականությունը:

Անցյալ շաբաթ Կիպրոսը Թուրքիային մեղադրել էր ԵՄ-ին մատահրավեր նետելու մեջ՝ հորատման եւս մեկ նավ ուղարկելով Կիպրոսի ԲՏԳ-ում աշխատելու համար:

Նիկոսիան հայտարարել էր, որ Թուրքիան Yavuz նավն ուղարկել է իր բացառիկ տնտեսական գոտու եւ մայրցամաքային շելֆի 7 բլոկ, որտեղ իտալական Eni-ն եւ ֆրանսիական Total-ը աշխատանքներ են կատարում անցյալ ամիս ստորագրված համաձայնագրով:

Ըստ Կիպրոսի կառավարության՝ տարածքը, որտեղ աշխատում է թուրքական նավը, միջազգային իրավունքով հստակ սահմանվել է կիպրոսյան տարածքային ջրեր:

Վաշինգտոնն ու Բրյուսելը Թուրքիային կոչ են արել նավերը դուրս բերել կիպրոսյան ջրերից, իսկ ԵՄ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ է սահմանել:

Թուրքիան, որը ներկայումս 3 հորատման նավ է ուղարկել Կիպրոսի ջրեր, հանդես է գալիս Նիկոսիայի էներգառեսուրսների հետախուզման ծրագրերի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ