News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ իմացա, որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկվել է Երվանդ Մանարյանին Երեւանի պատվավոր կոչում շնորհելու նախագիծը, աչքիս առաջ եկան մանկությունս, Մանարյանի ֆիլմերը եւ միջոցառումները, որոնց մասնակցում էի մանուկ հասակում, տեսնում պատկառելի տարիք ունեցող այդ պապիկին, ով ժպիտ էր նվիրում մարդկանց, հատկապես բալիկներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Երբ մտովի գալիս էի մեր օրեր, Մանարյանին հիշում էի բոլորովին այլ պատկերներով՝ ընդդիմադիր ելույթներ, հասարակական, քաղաքական հանդիպումներ: Այդ պատկերներն ամփոփված էին այն ժամանակ ոչ իշխանական տեսակետ ունեցող լրատվամիջոցների էջերում: Որքան ավելի շատ էի մտաբերում նրա քաղաքացիական կեցվածքը, այնքան ավելի քիչ էի մտաբերում նրան հեռուստատեսությամբ տարբերմշակույթային միջոցառումներին:

Նկատում էի, որ հեռուստաընկերությունները ավելի քիչ են նրան լուսաբանում»,-ասաց Խաժակյանը:

Նա ընդգծեց, որ Երվանդ Մանարյանին 2005-ին ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում եւ դրանից միայն 13 տարի անց, հետհեղափոխական շրջանում շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում. «Այս ողջ ընթացքում նա ցուցաբերել է իր ընդդիմադիր քաղաքացիական կեցվածքը եւ դա նախկին իշխանությունների ընկալումների մեջ չէր տեղավորվում: Ըստ էության, նրանք անտեսում էին այդ գործչին: Այս քվեարկությամբ մենք պետք է ցույց տանք, որ այլեւս որեւէ իշխանություն չպետք է իր քաղաքական հիմքին համապատասխան գնահատի մշակույթի գործիչներին»:

Տպել
Ամենաշատ