News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը բախվել է մոտ տասը տարվա մեջ «վատթարագույն դրամային ճգնաժամի» հետ, քանի որ իր 193 անդամներից 64-ը, այդ թվում՝ ՄԱԿ-ի խոշորագույն ներդրող համարվող Միացյալ Նահանգները, չեն վճարել իրենց տարեկան անդամավճարները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, հայտնում է AP-ը։

Նա բոլոր անդամներին գրել է, որ ՄԱԿ-ը կարող է մինչեւ ամսվա վերջը հյուծել լիկվիդայնության իր պահուստները եւ աշխատավարձ չտալ աշխատակազմին ու առաքիչներին։

ՄԱԿ տվյալներով, մինչեւ երեքշաբթի 129 երկրներ 1,99 մլրդ դոլար են վճարել 2019թ․ օպերացիոն բյուջե։ Եւս 1,386 միլիարդ դոլար դեռեւս պարտք են այս տարի։ Անդամավճարը չմուծած երկրների թվում են Բրազիլիան, Իրանը, Իսրայելը, Մեքսիկան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան եւ Ուրուգվայը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ